Մեր հեղափոխությունն անկասելի է, Հայաստանում մթնոլորտ է փոխվել. Նիկոլ Փաշինյանը. ուղիղ

fransiayi hraparak

Լրացված՝ 21:14

«Սիրելի ժողովուրդ, մեր հեղափոխությունը անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, որովհետեւ Հայաստանում մթնոլորտ է փոխվել ու մարդիկ այլեւս չեն ուզում ապրել այն Հայաստանում, որ գոյություն ուներ 15 օր առաջ»:

Հանրահավաքի ժամանակ տասնյակ հազարավոր քաղաքացիների առջեւ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 20 տարվա ընթացքում հայը հային էնքան չի սիրել, ինչքան հիմա է սիրում»:

Փաշինյանի խոսքերով ստեղծված դրությունն այլեւս քաղաքական գործընթաց չէ, սա նույնիսկ Ս. Սարգսյանի հեռացման խնդիրը չէ, սա հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների սերն ու հարգանքը գտնելու փառապանծ հաղթանակն է:

Լրացված՝ 19:45

Հանրահավաքը մեկնարկեց: Ելույթ է ունենում «Մերժիր Սերժիր» շարժման անդամ Արմեն Գրիգորյանը: Ելույթ ունենալով, նա ասաց, որ ցուցարարների շարքերը համալրվում են նոր քաղաքացիներով, ովքեր դուրս են եկել պայքարի հանուն ազատության:

«Հայաստանի ամբողջ տարածքում պարալիզացնելու ենք համակարգը եւ փաստի առաջ ենք կանգնեցնելու Ս. Սարգսյանին: Սա հնարավոր է միլիոնավոր քաղաքացիների մասնակցությամբ եւ խաղաղ անհնազանդությամբ»,-ասաց Ա. Գրիգորյանը, որին ցուցարարները պատասխանեցին «Մերժիր Սերժին» վանկարկումներով:

Լրացված՝ 19:11

Ցուցարարները կառավարության շենքի դիմաց «Սերժիկ, հեռացի՛ր» եւ «Ոստիկան, միացի՛ր» վանկարկումներ են հնչեցնում: Ոստիկանները շրջափակած են պահում տարածքը:

Լրացված՝ 18:22

«Մերժիր Սերժին» կարգախոսով ցուցարարներն այս պահին երթ են իրականացնում Սարյան փողոցով: Քաղաքացիները ինքնաբուխ շարժվում են դեպի Մոսկովյան փողոց: Երթի առջեւում ուսանողներն են:

Լրացված՝ 17:44

«Իմ քայլը» շարժման մասնակիցները երթով շարժվում են Հանրապետության հրապարակ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին իր ուղերձն է հղելու կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Ոստիկանությունն ուժեղացնում է հսկողությունը Հանրապետության հրապարակում: Նոր ուժեր են տեղակայվում:

Դիտվել է՝