Գյումրիում քաղաքացիների են բերման ենթարկել. Կա ոստիկանական գործողություններից տուժած քաղաքացի

30725204_1964581360283765_1714857184321339392_n

ԳԱԼԱ-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Գյումրիում ոստիկանությունը ագրեսիվ կերպով բերման է ենթարկում ՀՀ ցուցարար քաղաքացիներին:

Ականատեսները մեր թղթակցին պատմել են, որ ոստիկանները բողոքի գործողությունները ցրելու ժամանակ վնասել են ցուցարարներին, նրանց մեջ նաեւ անչափահասներ կան:

Ոստիկանական գործողություններից տուժածներից մեկին՝ Անդրանիկ Պապոյանին, տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն: Այժմ ցուցարարները երթով շարժվում են Գյումրու բժշկական կենտրոն՝ տեսնելու եւ աջակցելու ոստիկանական գործողություններից տուժած իրենց ընկերոջը:

Ոստիկանությունն առայժմ չի հրապարակում, թե քանի հոգու է Գյումրիում բերման ենթարկել: Ըստ տարբեր տեղեկությունների՝ 5 ցուցարար այժմ ոստիկանությունում են:

Դիտվել է՝