«Սերժին դեմ ես, սիգնալ տուր». Մայրաքաղաքում բազմամարդ երթ է. ուղիղ

30738476_10155916235413110_77224435400048640_o

Լրացված՝ 11:53

Այսօր «Իմ քայլը» շարժման մասնակիցները հայտարարել են «Դպրոցները Ս. Սարգսյանի նկարներից մաքրելու օր»: Նրանք կոչ են անում բոլորին հեռացնել Ս. Սարգսյանի նկարները հանրակրթական դպրոցներից: Ցուցարարները երթի ընթացքում նաեւ իրականացնում են այդ ակցիան: Նրանք շարժվում են Ս. Սարգսյանի նկարը թարս պարզած:

Լրացված՝ 10:46

Ցույցի մասնակիցները որոշեցին ազատել կառավարության երրորդ մասնաշենքը եւ երթով սկսեցին առաջ շարժվել: Նրանք անցնում են Վերնիսաժով, ողջունելով այնտեղ աշխատողներին: Երթի ընթացքում ցուցարարները դիմեցին ավտովարորդներին՝ ասելով. «Սերժին դեմ ես, սիգնալ տուր»:

Ցուցարարներին մի շարքով ուղեկցում են ոստիկանները՝ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի անմիջական հսկողությամբ, նրանք քայլում են ցուցարարների հետ միասին:

Լրացված՝ 09:17

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել քաղաքացիներին, երբ ցուցարարներից մի քնաիսը պառկելով ոստիկանության մեքենաների դիմաց ուղղակի արգելեցին մեքենաներին շարժվել, որից հետո տարածք ժամանեցին դիմակավորված ոստիկաններ:

Նրանք ֆիզիկական ուժի գործադրմամբ գետնին նստած ցուցարարներին նստեցնում են ոստիկանական մեքենաներ եւ բերման են ենթարկում: Ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանի հետ ևս հրմշտոց տեղի ունեցավ, սակայն նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, ոստիկանները նրան բաց թողեցին։

Լրացված՝ 08:55

Ոստիկանությունը պատ շարած հրում են ցուցարարներին, որպեսզի հեռացնեն կառավարության շենքի մոտից: Փաշինյանը կոչ արեց ոչ մեկին մատով չկպնել: Ցուցարարները ձեռքերը վերեւ պարզած կանգնած են իրենց տեղում:

Լրացված՝ 08:35

Քիչ առաջ Փաշինայնն ասաց, որ ինքը տեղեկություններ ունի, որ իր երեկվա հայտարարությունից հետո կառավարության նիստի ժամը փոխվել է: Ի դեպ առաջին անգամ է, որ կառավարության պաշտոնական կայքէջում չի հրապարակվել կառավարության նիստի ժամի մասին տեղեկություն:

Քաղաքացիներն արդեն սկսել են իրենց երթը: Բոլոր գերատեսչությունների մոտ ոստիկաններ կան: ՀՀԿ գրասենյակը մետաղական արգեկափակոցներով է շրջափակված: Փաշինյանը հայտարարեց, որ այսօր շրջափակելու են Կառավարության երրորդ մասնաշենքը, որ կառավարության աշխատակիցներն, ըստ Փաշինյանի «հնարավորություն ունենան աշխատանքի չգալու»:

Լրացված՝ 08:30

«Իմ քայլը» շարժման մասնակիցները դարձյալ դուրս են եկել փողոց: Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր շրջափակելու են կառավարական հաստատությունների մուտքերը, որ աշխատողները չկարողանան մուտք գործել:

Այսօր Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է այդ շենքում: Շրջափակելու են նաեւ միջքաղաքային մայրուղիները:

Դիտվել է՝