Գյումրիում փակ են ուսումնական հաստատությունների դռները եւ շրջափակված ոստիկանական ուժերի կողմից

30703883_1966002730141628_3253454464207552512_n

Ցուցարարները երթով շարժվում են դեպի ուսումնական հաստատություններ եւ հորդորում ուսանողներին միանալ իրենց: Առաջին կանգառը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղն էր: Հաստատություն թույլ չտրվեց ցուցարարների մուտքը, սակայն մի քանիսին հաջողվեց ներս մտնել, շրջել լսարաններում եւ ուսանողներին կոչ անել փակված չմնալ բուհի ներսում:

Ցուցարարների շարքերում կան նաեւ դպրոցահասակներ, ովքեր նշում են, որ դպրոցների տնօրենները սպառնում են իրենց հեռացնել կրթական հաստատությունից, եթե չդադարեցնեն ցույցերին մասնակցել: Զգուշացումներ են ստանում նաեւ ծնողները՝ զերծ մնալ  բողոքի գործողություններին միանալուց:

Դիտվել է՝