Գյումրիում քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

30739168_1965909573484277_931055799176790016_n

Գյումրիում «Դասադուլ», «Միացե՛ք» վանկարկումներով բազմաթիվ ուսանողներ եւ դպրոցականներ այսօր կրկին դուրս էին եկել բողոքի գործողությունների: Ի տարբերություն նախորդ օրվա՝ այսօր ոստիկաններն ավելի պատրաստված էին եւ թույլ չէին տալիս ցուցարարներին փողոցներ փակել: Ոստիկանական համազգեստավորների կողքին շատ էին նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր պարբերաբար հրահանգներ էին տալիս ցուցարարներին՝ թույլ չտալով նրանց քայլել փողոցում:

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում  տեղի ունեցավ բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Ցուցարարներից մեկը՝ Արման Գեւորգյանը, բերման ենթարկվեց քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Գյումրիի փոխոստիկանապետը, ով եւս, ի դեպ, քաղաքացիական հագուստով էր, չէր պատասխանում լրագրողների հարցադրումներին, թե ինչ պատճառով են խոչընդոտում ցուցարարների խաղաղ ակցիային, եւ ինչու է բերման ենթարկվել ցուցարարներից մեկը: Նրանք կտրականապես հերքում էին, որ կա բերման ենթարկված անձ: Ավելի ուշ, երբ բողոքի գործողությունների մասնակիցներն արդեն մարզպետարանի դիմաց էին եւ շրջափակել էին մարզպետարանը, բերման ենթարկված քաղաքացին ազատ արձակվեց:

Դիտվել է՝