Բերման են ենթարկվել մեծ թվով երիտասարդներ նաև ուսումնական հաստատությունների ու այգիների տարածքից

helsinkyan

Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ահազանգեր են ստացվել, որ Երևանի տարբեր մասերից ոստիկանները բերման են ենթարկում մեծ թվով երիտասարդների: Բերման են ենթարկվում հիմնականում ուսումնական հաստատությունների, այգիների տարածքից, որտեղ երիտասարդների կուտակումներ են նկատվում:

Տեղեկություններ կան Երևանի Ֆրանսիայի հրապարակից, Մաշտոցի պողոտայից, Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մասին: Քաղաքացիներ են բերման ենթարկվել Ոստիկանության Շենգավիթի, Էրեբունու, Կենտրոնի, Նոր Նորքի բաժիններ:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝