Կազմակերպությունն ահազանգում է. փաստաբաններին վիրավորում են և շարունակում քաղաքացիներին անօրինական պահել ոստիկանության բաժնում

Bez-nazvaniya6

2018 թվականի ապրիլի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժնում բերման ենթարկված 32 քաղաքացիներին շարունակում են պահել ոստիկանության բաժնում՝ չնայած այն փաստին, որ վարչական վարույթն իրականացվել է, և վերջիններս կարող են լքել ոստիկանության բաժինը։ Կազմակերպության փաստաբանը, գտնվելով ոստիկանության բաժնում, նշում է, որ քաղաքացիներին օրենքին և վերջիններիս կամքին հակառակ պահում են ոստիկանության շենքում։ Արա Ղարագյոզյանը նշեց նաև, որ բաժնում առկա փաստաբանների հասցեին հնչում են վիրավորական արտահայտություններ ոստիկանության աշխատակիցների կողմից։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները և կոչ անում անհապաղ ազատ արձակել քաղաքացիներին։ Կազմակերպությունը նաև կոչ է անում անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացիներին ապօրինի ազատությունից զրկելու փաստով։

Դիտվել է՝