Խոչընդոտում են կազմակերպության փաստաբանի գործունեությանը

Bez-nazvaniya6

2018 թվականի ապրիլի 16-ին ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանական բաժնում Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի փաստաբանական գործունեությունը խոչընդոտվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս փաստաբանին տեսակցել բերման ենթարկված Մերի Գալստյանին, որն այլ քաղաքացիների հետ 4 ժամից ավելի գտնվում է ոստիկանության բաժանմունքում։

Ըստ քաղաքացիների խոսքերի՝ իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից, վերջիններիս բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները կիրառել են ուժ, պատճառել ֆիզիկական ցավ և  հայհոյել քաղաքացիներին։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության նման գործելաոճը և կոչ անում անհապաղ թույլատրել փաստաբանին տեսակցել իր պաշտպանյալին։

Դիտվել է՝