Ս. Սարգսյանը հայտարարում է, որ չի կարող «փախչել պատասխանատվությունից»

eeeee

Լրացված՝ 12:45

Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարեց, որ շնորհակալ է ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից ՀՀ վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջարկելու եւ պաշտպանելու համար: Նա հայտարարում է, որ վարչապետը գտնվում է խորհրդարանական վերահսկողության ներքո:

Եվ խոսում է պառլամենտական փոքրամասնության մասին. «Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով: Այս տեսանկյունից կարեւոր է պառլամենտական փոքրամասնությանը վերապահված լիազորությունները:  Սահմանադրությունը պառլամենտական փոքրամասնությանը վերապահում է իր դերին եւ կշռին համարժեք այնպիսի լիազորություն, որը հնարավորություն պիտի տա հակակշռելու»:

Ս. Սարգսյանն իր քաղաքականությունից չհեռանալու փաստը բացատրեց պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պատասխանատվությունից չխուսափելու եւ չվախանալու հանգամանքով:

«Դա ըստ էության կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում: Ինձ որպես ՀՀԿ ղեկավար փախուստը պատասխանատվությունից անընդունելի է, երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում»,- հայտարարեց Սարգսյանը, ապա հավելեց, որ նա ԱԺ ամբիոնի մոտ է նախ եւ առաջ որպես ՀՀԿ մեծամասնության ղեկավար:

Լրացված՝12:06

ԱԺ նիստը մեկնարկել է: Գրանցվել է 91 պատգամավոր: Այժմ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացնում է ՀՀԿ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանը եւս ԱԺ-ում է, նա ելույթ է ունենալու, որից հետո տեղի կունենա քվեարկությունը:

Դիտվել է՝