«Մերժիր Սերժին».Գյումրիում դասադուլ է

30740471_1964580463617188_3913246610074632192_n

Գյումրիում  տարբեր դպրոցներում բարձր դասարանցի աշակերտները դասուդուլ են հայտարարել: Նրանք դրոշներով ու ցուցանակներով քայլել են Գյումրու կենտրոնական հրապարակներով՝ վանկարկելով «Դասադուլ», «գործադուլ», «Մերժիր Սերժին»: 

Նրանց միացել են նաեւ ուսանողներ եւ ՀՀ տարբեր քաղաքացիներ: Հարյուրավոր ցուցարարներ նախ հավաքվել են Շիրակի մարզպետարանի մոտ, հետո քայլել Գյումրու Թատերական հրապարակ: Այնտեղ ցուցարար երիտասարդները հանդես են եկել ելույթներով՝ կոչ անելով բոլորին դուրս գալ փողոց.

«Մենք դուրս ենք եկել պայքարի եւ կոչ ենք անում, մեր ծնողներին, մեր բարեկամներին, տատիկ-պապիկներին դուրս գալ: Դուրս եկեք մի վախեցեք մենք այստեղ ենք»,-հայտարարել են դպրոցականները:

Հետո փողոցներով շարժվել դեպի Գյումրու քաղաքապետարան: Քաղաքապետարանի մոտ եւս դպրոցահասակները վանկարկում են «Մերժիր Սերժին»:

30725204_1964581360283765_1714857184321339392_n 30741566_1964581020283799_7010515868463398912_n

Դիտվել է՝