
Փակ են Տերյան- Սայաթ- Նովա խաչմերուկը, Սայթ- Նովա -Աբովյան խաչմերուկը: Փակ են Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Մաշտոցի պողոտա-Պուշկինի , Մաշտոցի պողոտա –Թումանյան փոողոցները: Փակվեց նաեւ Աթենքի փողոցը, որը Երեւանի Կոնյակի գործարանին հարող փողոցն է:
Ոստիկանությունը ֆիզիկական ուժի կիրառմամբ փորձում է թույլ չտալ նոր փողոցների փակումը:
Իրավիճակը փոքր-ինչ լարված է, քանի որ ոստիկանները ֆիզիկական ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ: Քաղաքացիները կոչ են անում ոստիկաններին չդիմել բռնությունների: