Ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում Հայաստանում

84563

Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիոԷլեկտրոնային պայքարի եւ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումները ուսուցման ձմեռային շրջանի համար ստուգարքի հանձնման շրջանակներում հատուկ մարտավարական վարժանքներ են սկսել «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:

Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցների օգտագործմամբ երեք օրվա ընթացքում կկատարեն պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերի որոնման, հայտնաբերման եւ դրանց հակազդման ստուգարքային առաջադրանքներ:

Նաեւ զորամիավորման կազմում ռազմերթ իրականացնելիս զինծառայողները, ռադիոԷլեկտրոնային պայքարի ժամանակակից համալիրների կիրառմամբ, կապահովեն պայմանական հակառակորդի կապի ռադիոԷլեկտրոնային միջոցների եւ տարատեսակ ԱԹՍ-ների նավիգացիոն համակարգերի ճնշումը, որոնք գործում են մինչեւ 100 կիլոմետր հեռավորության վրա բարձլեռնային տեղանքի պայմաններում: ՌադիոԷլեկտրոնային պայքարի եւ ԱԹՍ-ների ստորաբաժանումների հատուկ մարտավարական վարժանքներում ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համալիրներ:

artsakhpress.am

Դիտվել է՝