Նիկոլ Փաշինյանը պատգամավոր գործընկերների հետ միացավ ցուցարարներին

fransiayi hraparak

Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից ուղևորվեց դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ շարունակվում է քաղաքացիների բողոքի ցույցը:

Նրան դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գեորգիսյանը և Փաշինյանի հետ միացան ցուցարարներին:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ցուցարարներին ծափահարել ոստիկաններին եւ նրանց բարի ծառայություն մաղթեց: «Մենք պետք է մեր հանրահավաքը տեղափոխենք այստեղ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այն կկայանա ժ.19:00-ին:

Հանրահավաքի ընթացքում կխոսվի բողոքի հետագա գործողությունների մասին:

Դիտվել է՝