Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ

fransiayi hraparak

Լրացված՝ 16:36

Վիրավորվել է նաեւ ՔՊ ներկայացուցիչ, Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, գրել է, որ Ալեն Սիմոնյանին տեղափոխել են Մասիվի հիվանդանոց: Նա վիրավորվել է պայթուցիկներից:

Լրացված՝ 16:23

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տեղեկացրել է, որ Փաշինյանը վնասվածքներ է ստացել դեմքի եւ ձեռքերի շրջանում: Նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջին բուժօգնությունը ստանալուն պես վերադառնալու է բողոքի գործողությունների վայր:

Լրացված՝ 16:02

Նիկոլ Փաշինյանը վնասվածքներ է ստացել: Լրագրողները նրա ականջի հատվածում արյուն են նկատել: Պատգամավորը  փորձում է Բաղրամյանից վերեւ բարձրանալ, նա ոստիկաններին խնդրում է իրեն թույլ տալ գնալ աշխատանքի, սակայն քաշքշուկի հետեւանքով նա վնասվածք ստացավ: Այս պահին ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում:

Մեր  լրագրողը փոխանցում է, որ Նիկոլ Փաշինյանին մշտապես ուղեկցող քաղաքացիներից մեկի դեմքը վնասված է: Այն նման է մահակի հարվածի:

30725373_1696043953775648_6073098866238947328_n

Դիտվել է՝