Բողոքին միացավ նաեւ Վանաձորը. հարյուրավոր երիտասարդներ փակել են Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցը

30728064_1757465140963176_6649538315080038012_n

Վանաձորցի հարյուրավոր մարդիկ բողոքի երթ են անում Վանաձորի փողոցներում՝ դեպի կենտրոնական Հայքի հրապարակ: Բողոքի երթին հիմնականում միացել են հարյուրավոր աշակերտներ, ուսանողներ, որոնք միաժամանակ հայտարարել են դասադուլ:

Բողոքի երթի մասնակից են դառնում սովորական անցորդները եւս, ցուցարարները վանկարկում են «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը՝ ի աջակցություն Երեւանում հասունացած բողոքի ալիքի:

Ուսանողները փակել են Տիգրան-Մեծ-Նժդեհ կենտրոնական խաչմերուկը, կասեցրել երթեւեկությունն այդ ուղղությամբ ու կոչ են անում միանալ բողոքին ու այն դարձնել համահայկական անհնազանդություն:Բողոքի ցույցին հետեւում են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք առանձնապես չեն միջամտում:

Երիտասարդները փակել են Հայքի հրապարակին կից Տիգրան Մեծ պողոտան, Վանաձորի կենտրոն բերող  ճանապարհը կաթվածահար է, ակցիային իրենց կառույցների մոտից հետեւում են քաղաքապետարանի ու մարզպետարանի պաշտոնյաները, տարածքում արդեն ոստիկանության մարզային ու քաղաքային ներկայացուցիչներն են:

30713259_1757465274296496_1200004132144695413_n 30708810_1757464957629861_5154754542038051849_n

armtimes.com

Դիտվել է՝