Գյումրիում քաղաքացիները բողոքի երթ են իրականացրել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության. Լրացված

Gyumri_07

Լրացված 15:17

Գյուրիի Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին ցուցարարները փոխանցել են, որ որոշում  է կայացվել 15:50-16:00 հավաքվել եւ երթով շարժվել մայրաքաղաք՝ բողոքի ցույցի մասնակիցներին միանալու: 

Լրացված 14:45

Հիշեցնենք, այսօր առավոտից նախ ցուցարարները փակել էին Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցը: Այնուհետ որոշեցին բողոքի երթով շարժվել Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ դասադուլի եւ գործադուլի կոչերով: 

Սկզբում մոտ 50 ավտոմեքենայով երթի մասնակիցները շարժվեցին Գյումրու գեղարվեստի պետական ակադեմիա, այնուհետ ճարտարագիտական համալսարան, հետո ժողինստիտուտ եւ վերջում Շիրակի պետական համալսարան:

Ցուցարար քաղաքացիները բացում էին լսարանների դռները, որտեղ դասապրոցես էր ընթանում, եւ կոչ էին անում ուսանողներին թողնել լսարանը եւ միանալ ակցիային:

Մոտ 2 ժամ տեւած ակցիայի ժամանակ ցուցարար քաղաքացիները իրազեկում էին գյումրեցիներին միանալ բողոքի ակցիային, իսկ  վերջում միանալ Երեւանի ցուցարարներին:

Հատկանշական է, որ հասնելով կարեւոր  խաչմերուկներին՝ որոշում էին ճանապարհը փակել ամբողջությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին, ավտովարորդներին՝ միանալ բողոքի ցույցին:

Այսօր ժամը 15:00-ին հանրահավաք է Գյումրու Թատերական հրապարակում:

Դիտվել է՝