Քաղաքացիական անհնազանդություններ, մայրաքաղաքում փակում են ճանապարհները. Թարմացվում է

fransiayi hraparak

Լրացված՝ 15:55

Փշալարարերից այն կողմ ոստիկաններն են՝ հակագազերով: Հայտարարվեց, որ կա որոշում կասեցնել բողոքի գործողությունները: Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Լեւոն Երանոսյանը: Բավականին լարված իրավիճակ է: Կան վիրավորներ, մարմնական վնասվածքներ է ստացել նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ ոստիկանները չեն կարող մեկուսացնել Փաշինյանին եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մյուս պատգամավորներին, քանի որ նրանք ունեն պատգամավորական անձեռնմխելիություն:

Լրացված՝ 15:26

Ցուցարարները շարժվում են դեպի ԱԺ շենք, ոստիկանները սակայն մի քանի շարքով շրջափակել են եւ թույլ չեն տալիս առաջ շարժվել: Տեղի է ունենում քաշքշուկ:

Բողոքի գործողությունների մասնակիցները ձեռքերը վեր պարզած առաջ են շարժվում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հաղթահարել պատնեշը եւ գնալ առաջ: 

Լրացված՝ 13:40

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները Սարյան փողոցով շարժվեցին դեպի ֆրանսիայի հանրահավաք: 

«Բոլոր այն ընկերները, ովքեր խաչմերուկներ են փակել, այս պահին թող թողնեն իրենց վայրերը և միանալ մեզ` Ֆրանսիայի հրապարակում: Բոլորս մեկտեղվում ենք այստեղ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Լրացված՝ 12:28

Ցուցարարները Գրիգոր Լուսավորիչ փողոցով շարժվում են դեպի Մաշտոց պողոտա, որտեղից գնալու են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ 

30738407_1963190740422827_3283022144354648064_n

Լրացված՝ 11:05

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձեռքերը վեր պարզած ճեղքեցին Հերացի փողոցում ոստիակնների կազմած պատնեշն ու շարժվեցին առաջ:

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրախոսով հայտարարում է, որ ներողություն է խնդրում քաղաքացիներից պատճառված անհարմարության համար եւ ոստիկանների ընտանիքներին:

Փաշինյանը շեշտում է, որ ոստիկանների հետ եւս խնդիր չունեն:

Լրացված՝ 11:01

Ցուցարարները մուտք գործեցին Երևանի պետական բժշկական համալսարանի հենակետային քոլեջ, երբ նկատեցին, որ հաստատության դռները փակ են եւ թույլ չի տրվում ուսանողներին միանալ դասադուլին: Քոլեջի դուռը բացեցին ցուցացարարները եւ մուտք գործելով շենք՝ հորդորեցին փակված ուսանողներին դուրս գալ շենքից եւ միանալ իրենց:

Снимокsdsdsd

Լրացված՝ 10:20

Աբովյան Կորյուն խաչմերուկում ուսանողական պատը ճեղքելով անցան մի քանի ավտոմեքեներ: Մինչ այդ, վարորդները հարձակվեցին ուսանողների վրա եւ տեղի ունեցավ քաշքշուկ:

Լրացված՝ 09:48

Երեւանի Կորյուն-Աբովյան, Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկներում, Ֆրանսիայի հրապարակում եւ մի շարք այլ կենտրոնական փողոցներում երթեւեկությունը կաթվածահար է: Երեւանի մետրոպոլիտենում հայտարարվել է, որ «տեխնիկական պատճառներով» Բաղրամյան կայարանը չի աշխատում:

Ցուցարարները շղթա բռնած չեն թողնում անցուդարձը: Այս պահին Բաղրամյանի կողմից արդեն անհնար է Ազգային Ժողովի շենք մուտք գործելը: Փաշինյանը շնորհակալություն է հայտնում բոլոր վարորդներին, հորդորում ողջունել ու ծափահարել նրանց, ներողություն խնդրում անհարմարությունների համար:

image

Լրացված՝ 08:19

Երրորդ գիշերը Ֆրանսիայի հրապարակում անցել է առանց միջադեպերի: Անցած գիշերն ամենացուրտն էր, կեսգիշերից հետո Ֆրանսիայի հրապարակ լրացուցիչ փայտ բերվեց եւ գիշերող ցուցարարները մի քանի տեղ կրակ վառեցին ամբողջ գիշեր:

Արդեն իսկ մեկնարկել են բողոքի գործողությունները, ցուցարարները պառկում են փողոցներում եւ փակել են մեքենաների ճանապարհը:

Դիտվել է՝