Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման որոնումը չի սահմանափակվում միայն ՄԱԿ-ի ԱԽ-ով. Պետդեպարտամենտ

84485

ԱՄՆ-ն, չնայած հրթիռային հարձակումներին, չի հրաժարվել Սիրիայում իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, կիրակի օրը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը:

Նա վերահաստատել է Վաշինգտոնի կարծիքն այն մասին, որ Սիրիայի օրինական իշխանությունները պատժում են իրենց երկրի քաղաքացիներին, եւ դրա համար պատասխանատու է Ռուսաստանը: «Ռուսաստանն է պատասխանատու սրա համար, ուստի մենք փորձում ենք առկա բոլոր դիվանագիտական հնարավորությունները: Նման դիվանագիտական հնարավորություններ դեռ շատ կան»:

Նաուերթի խոսքով՝ Սիրիայում խաղաղ լուծման որոնումը միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով չի սահմանափակվում: «Մենք կարող ենք օգտագործել ոչ միայն ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Հեյլիին, այլ նաեւ Եվրամիությունը՝ հնարավորինս շատ դաշնակիցներ ներգրավելու համար»,- նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը:

artsakhpress.am

Դիտվել է՝