Շրջափակել փողոցները, կամուրջները, փակել ԱԺ մուտքը. Քաղաքացիական անհնազանդության ծրագիրը

fransiayi hraparak

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր հրապարակել է ընդդիմության ծրագիրը, որը պետք է իրականացնեն քաղաքացիները՝ խոչընդոտելու Ս. Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագրին:

Միջոցառումների մեկնարկը կտրվի վաղը՝ առավոտյան 8.15 – րոպեից:

Վաղը ամբողջ օրը քաղաքացիական անհնազանդության ծրագրով՝ քաղաքացիները արգելափակելու են կամուջները, որպեսզի քաղաքացիները մեքենաները թողնեն կամուրջների վրա ոտքով գնան ԱԺ։

Փաշինյանն առաջարկում է նաեւ փակել բոլոր ճանապարհները՝ այնտեղ թողնելով մեքենաները եւ կրկին ոտքով գալ ԱԺ։
Առաջարկեց նաեւ ակցիա անել եւ մետրոյով երթեւեկողներին եւս  ոտքով բերել ԱԺ։

Փաշինյանը գիտի, որ բերման կենթարկեն մետրոյում ակցիա անողներին, սակայն դա, ըստ նրա, չպետք է անհանգստացնի, քանի որ այդքան ոստիկան չկա։

Այնուհետեւ ըստ Փաշինյանի սկսվելու է գործադուլ եւ դասադուլ։

Փաշինյանը չբացառեց նաեւ, որ հենց այսօր գիշեր ոստիկանությունը կձերբակալի շարժման առաջնորդներին, բայց հորդորեց քաղաքացիներին շարժվել այս ծրագրով:

«Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ապա կալանքի սանկցիայի համար ինձ կբերեն ԱԺ, եւ ես ամբիոնից կասեմ ինչ է պետք հետո անել»,- հայտարարեց Փաշինյանը՝ նկատի ունենալով պատգամավորական անձեռնմխելիությունը։

Դիտվել է՝