
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է բողոքի ակցիան: Ողջունելով մասնակիցներին ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց թե ինչ տրամադրություն ունեն հավաքվածները:
Այնուհետ ելույթի համար խոսքը փոխանցեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանին: Վերջինս հավաքվածներին փոխանցեց Սերժ Թանկյանի կոչը, որով նա ողջունում է խաղաղ անհնազանդության մասնակիցների գործողությունները:
Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձավ ընտրակեղծարարության համակարգին. «Այս պայքարը ընտրությունների կեղծման և ընտրությունների անազատության դեմ է»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև գյուղացիների բանկերում ունեցած պարտքերին: Ըստ նրա բոլոր վարկային կազմակերպությունները օգտվելով քաղաքացիների անպաշտպան վիճակից, բեռ են կուտակում: Հաջորդ կարևոր քայլը այն է, որ պետությունը մասնակցություն ունենա ներքին արտադրողի պաշտպանությանը: