Ֆրանսիայի հրապարակը «պաշարված» կմնա

fransiayi hraparak

ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարող «Իմ քայլը» ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում շարունակեցին հանրահավաքային շարքը:

Ելույթ ունեցավ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին կոչ արեց միանալ ժողովրդին: Բարսեղյանը հրապարակ գալու առաջարկով դիմեց նաեւ Գագիկ Ծառուկյանին եւ «Ծառուկյան» դաշինքին:

Իսկ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կոչ արեց քաղաքացիներին գործադուլ անել եւ միանալ հրապարակում հավաքվածներին: 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հրապարակի տարածքում գործող տաղավարում անվճար սնունդ են բաժանում: Նրա խոսքերով՝ կան բարերարներ, ովքեր ԱՄՆ-ից եւ Կանադայից գումար են փոխանցել այդ հարցերը կարգավորելու համար:

Ելույթներից հետո հայտարարվեց, որ ցուցարարները կմնան եւ գիշերը կանցկացնեն հրապարակում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակը երեկվանից փակ է: Ցուցարարները նստարաններ են տեղադրել, նաեւ վրաններ՝ գիշերելու համար:

Դիտվել է՝