Երկիր Ծիրանին վաղը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում անցկացնելու է բողոքի ցույց

yerkir tsirani

Հայությունը չի կարող լինել անհաղորդ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններին: Հայությունը պետք է կազմակերպված դիմավորի նոր աշխարհակարգի հիմնադրման իրողությունը:

Հստակ պատկերացնի, որ որոշ անձանց և միավորների կողմից դեռ ընդունվող Սերժ Սարգսյանի և այս պահին ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի թատերական կաղապարի տակ թաքցված է մոնղոլական ստրուկի համառությունը, ստրուկներ, ովքեր համբուրել են խանի ամենաստորին պատվիրակի ասպանդակները և խանության կործանման փուլում փորձ են կատարում առավել զուսպ տոնով արտահայտվել և բեմադրել, թե սահուն երկարաձգվում է իրենց բռնակալական կյանքը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բռնակալության սպասարկուի, նրա վերջին բոլշևիկի, թաթար-մոնղոլական քաղաքականության կատարածուի և այլոց նկատմամբ հրապարակային մեղադրանքներ հնչեցնելով և կարևորելով նրանց նկատմամբ հրապարակային դատապարտող վերաբերմունքի դրսևորումը, իրականացնելու է քաղաքացիական խորհրդանշական մահապատիժ:

Քաղաքացիական խորհրդանշական մահապատժի միջոցով ի ցույց է դրվելու և ընդգծվելու է դիրքորոշում, որ համայն հայությունը հաշտ չէ իր երկրում տիրող բռնակալական համակարգի հետ, և անցնում է այն քանդելու համալիր ու արմատական միջոցառումների:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որդեգրելով ցանցային և ներառող պայքարի տրամաբանությունը, Համահայկական մեծ ընդվզման շրջանակներում վաղը` 2018 թվականի ապրիլի 15-ին ժամը 16:00-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում անցկացնելու է բողոքի ցույց` ընդդեմ քառորդդարյա բռնակալության:

*Ցույցի ընթացում ելույթով հանդես է գալու Զարուհի Փոստանջյանը:

*Ցույցի ընթացքում տեղի է ունենալու Սերժ և Ռիտա Սարգսյանների և այլոց քաղաքացիական խորհրդանշական մահապատժի իրականացում:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

14 ապրիլի 2018

Երևան

 

Դիտվել է՝