«Իմ քայլը» ակցիայի մասնակիցները ներխուժեցին հանրային ռադիոյի շենք

44444

Լրացված՝ 15:29

«Իմ քայլը» ակցիայի մասնակիցները բողոքի երթ անցկացրեցին մայրաքաղաքում «Քայլ արա, գտիր Սերժին» կարգախոսով:

Երթի ընթացքում որոշում կայացրին մտնել ռադիոյի շենք: Հանրային ռադիոյի անվտանգության աշխատակիցը, սակայն, զենք ուներ իր ձեռքին:

Ակցիայի մասնակիցները ձեռքերը վերեւ պարզած հայտարարեցին, որ կարող է խփել իրենց, եթե ուզում է: Որից հետո մտան եթերային սենյակ: Նիկոլ Փաշինյանը հիմա եթեր է խնդրում Հանրային ռադիոյաի աշխատակիցներին:

Լրացված՝ 11:14

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որի ժամանակ տեղեկացրեց  քաղաքացիների այսօրվա պլանների մասին:

Փաշինյանը երկու գործողության մասին տեղեկացրեց.

1.Ժամը 14:00-ին հավաքվում ենք հանրահավաքի Ֆրանսիայի հրապարակում:

2.Այսօր ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ մտադիր էինք շրջափակել ՀՀԿ գրասենյակը, բայց մեր այդ հայտարարությունից հետո ՀՀԿ խորհուրդը որոշել է արտագաղթել դեպի Ծաղկաձոր, եւ մեր պլանները կապված դրանից փոխվել է: Հզոր ավտոերթ է տեղի ունենալու դեպի Ծաղկաձոր, այն վայրը որտեղ տեղի է ունենալու ՀՀԿ նիստը: 16:30-ին Հարսնաքարի դիմացի մայթից շարժվում ենք  Ծաղկաձոր:

Փաշինյանն ասաց նաեւ, որ զուգահեռ Երեւանում եւս գործողություններ են պլանավորված:

Լրացված՝ 09:21

Մեծաթիվ ցուցարարներ գիշերն անցկացրել են Ֆրանսիայի հրապարակում: Մայրաքաղաքի մի շարք կենտրոնական հրապարակներ շարունակում են մնալ փակ:

Այսօր հանրահավաքը ժամը 14:00-ին է: Երեկոյան քաղաքացիները նախատեսում են շրջափակել ՀՀԿ գրասենյակը:

Դիտվել է՝