ՀՀ ոստիկանությունը հորդորում է գիշերը ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից

police

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում: 

ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամանակ ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից, հարգել մեր համաքաղաքացիների հանգստի իրավունքը, և չխաթարել հավաքի վայրի հարակից շենքերի բնակիչների անդորրը:

Դիտվել է՝