Վերցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ վաղը՝ ՀՀԿ-ի գրասենյակը. Բողոքի երթ

fransiayi hraparak

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարած «անփոխարինելի առաջնորդի» կերպարին, ասաց.

  «Սերժ Սարգսյանը ամենաձախողված ղեկավար է նաեւ  որպես հրամանատար, նա առաջին հրամանատարն է, որի օրոք պատերազմում Հայաստանը հողեր է կորցրել, 800 հեկտարը շոշափելի տարածքային կորուստ է»:

 Փաշինյանի խոսքերով, Սարգսյանը որպես  ժառանգություն ստացել մարտունակ բանակ, բայց նա տանուլ է տվել:

«Մեր տեխնիկան արդեն իսկ հնացած է Ադրբեջանի տեխնիկայի համեմատ, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ:

21-րդ դարում մեր առաջնագծի զինվորը խմելու ջրի ու լվացվելու ջրի խնդիր ունի, մինչեւ հիմա զինվորների մայկա-տռուսիկների հարցը լուծում են նրանց խեղճուկրակ, չքավոր ծնողները, որոնք ամեն օր նկարվում են Սաշիկի արագաչափերի տակ: Սա է Սերժ Սարգսյանի անվտանգությունը»,-հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ այս ելույթով սկսվում են կոնկրետ գործողություններ: Եւ եթե հրապարակը չդատարկվի գիշերը, այլ ավելանա, ուրեմն հասարակությունը կգնա դեպի հաղթանակ:

Պլաններն այսպիսին են: Առայժմ հասարակությունը իր հսկողության տակ կվերցնենք Երեւանի Ֆրանսիայի հրապարակը: Իսկ վաղը կշրջափակեն ՀՀԿ շենքը, որտեղ կլինի նաեւ Ս. Սարգսյանը:

Դիտվել է՝