Տուն չեմ գնալու այնքան ժամանակ, մինչեւ լինի հանգուցալուծում Ն. Փաշինյանի ելույթը

fransiayi hraparak

ԼՐԱՑՈՒՄ՝ 19:21

Ազատության հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը. «Մեր երկրում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի նկատմամբ անասելի զզվանք կա, ՀՀ ժողովուրդը բառիս բուն իմաստով գերի է վերցված Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության կողմից: Եվ մենք, նույնիսկ ընդդիմադիր գործիչներս, չենք կարողացել գնահատել ժողովրդի գերության անպաշտպանության իրական մակարդակը, քանի որ ընտրությունների արդյունքներին պետք է վերաբերվեինք այնպես, ինչպես նացիստական ճամբարներում քվեարկություններին»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդն հիմա հասել է հուսահատության, ինչպես նաեւ համակենտրոնացման ճամբարների գերիներին:

Փաշինյանը հայտարարեց, որ հասել է Հայաստանի քաղաքացու ազատագրման ժամը: Մինչդեռ Սերժ Սարգսյանն արհամարանքի եւ նվաստացման աննախադեպ արշավ է սկսել ժողովրդի նկատմամբ՝ ապացուցելով, որ ՀՀ քաղաքացին իր համար հպատակ է: Հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, ոչ մի կերպ չի կարելի հասկանալ 2014թ. հրապարակային պաշտոնական հայտարարությանը, որով Սարգսյանը խոստանում էր հեռանալ քաղաքականությունից:

30698632_322989054893310_3244178030632894464_n
30706415_322989131559969_3276093322724114432_n
30727283_322989084893307_4561656048930258944_n

ԼՐԱՑՈՒՄ՝ 18:48

«Քայլ արա» նախաձեռնության անդամները շուրջ 200 կմ ճանապարհ հաղթահարած քայլարշավի 14-րդ օրը, ժամը 18:30-ին մուտք գործեցին Երեւանի Ազատության հրապարակ՝ ձեռքերում պարզած ծխացող  «ազատության ջահերը»:

Ազատության հրապարակը բավականին մարդաշատ է: Հավաքված են հազարավոր քաղաքացիներ: Հրապարակում են նաեւ Հանուն Հայաստան պետության ճակատի եւ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամները:

Հրապարակը շարունակում է վանկարկել՝ «Քայլ արա, Մերժիր Սերժին»:

Դիտվել է՝