Լինելու է հզոր Ազատության հրապարակ. «Իմ քայլը» արդեն Երևանում է

30653225_2020936294893422_6691667847279542272_n

«Իմ քայլը» ակցիայի մասնակիցներն արդեն Երևանում են: Նրանց մայրաքաղաքի մատույցներում դիմավորեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները:

Նիկոլ Փաշինյանն առայժմ չի բարձրաձայնում իրենց գործողությունների հաջորդականությունն, ընդամենը հայտարարում է, որ այսօր հանդիպելու են Ազատության հրապարակում, և հզոր Ազատության հրապարակ է լինելու:

Ընդդիմադիրներին երևանցիները դիմավորում են մեծ ոգևորությամբ, ողջույններով ու մեքենաների ազդանշաններով:

«Իմ քայլը» ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ քայլերթին միացել են քաղաքացիներ նաև Աբովյանից և Եղվարդից:

Փաշինյանը չբացառեց փողոցների փակումը և շենք-շինությունների շրջափակումը՝ հայտարարելով, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն քաղաքացիական խաղաղ անհնազանդություն իրականացնելու:

Դիտվել է՝