ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնի համար կառաջադրի Ս. Սարգսյանի թեկնածությունը

saaa

Իշխող ՀՀԿ-ն ԳՄ նիստում այսօր քննարկել է վարչապետի հարցը:

Նիստի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Տեղյակ եք, մեր կուսակցության ղեկավարի եւ Կ. Կարապետյանի հետ հանդիպում է եղել, մենք ներկայացրել ենք մեր անձնական կարծիքը: Այսօր ինստիտուցիոնալ առումով  ապագա վարչապետի հարցի  քննարկում ենք սկսել: Միասնության եւ համերաշխության մթնոլորտում ՀՀԿ ԳՄ գործիչները ընդունեցին այն առաջարկը, որ արվել էր նախօրեին Կ. Կարապետյանի կողմից,  եւ մենք շաբաթ օրը կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուի անունը ՀՀԿ խորհրդում՝  նիստի ավարտից հետո:

Իսկ այսօր ԳՄ նիստն էր, այլ անուն չենք քննարկել, այլ անուն չի հնչել, ոչ մեկի մտքով չի էլ անցել:

Մենք վստահում ենք մեր կուսակցության  նախագահին, եւ Կ. Կարապետյանի առաջարկը հավանության է արժանացել, ՀՀԿ-ն  պաշտոնապես որոշում կկայացնի շաբաթ օրը եւ մենք վերջնական կհրապարակենք»,-հայտարարեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ասաց նաեւ, որ երկուշաբթի օրը ՀՀԿ խմբակցությունը ԱԺ-ում  կներկայացնի իր թեկնածուին, եւ ապրիլի 17-ին տեղի կունենա քվեարկությունը:

 

Դիտվել է՝