Բողոքի երթ Երեւանում. Վաղը կլինի նաեւ ավտոերթ (Լրացված)

image

«Սերժին ասում ենք՝ ոչ», «Ո՛չ, ո՛չ, ո՛չ» վանկարկումներով «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀԿ գրասենյակի դիմաց: Ակցիայի մասնակիցները նստել են գետնին  եւ հայտարարում են, որ սպասում են Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը:

«Մենք ենք տերը մեր երկրի» կոչերով ակցիայի մասնակիցները փակել են նաեւ ուղեւորատար ավտոբուսների ճանապարհը եւ կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց:

Ակցիայի մասնակիցներից Դավիթ Սանասարյանը քիչ առաջ հայտարարեց, որ Շարմազանովը պատրաստվում է  հանդես գալ հայտարարությամբ:

«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամները բողոքի երթ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Նրանք ՀՀԿ գրասենյակի մոտից շարժվեցին՝ ՀՀԿ թեկնածուի անունը հրապարակվելուց հետո՝ հայտարարելով, որ բազմամարդ երթերով կանխելու են Ս. Սարգսյանի վարչապետությունը:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ վաղը՝ ժամը 18:30-ին, կիրականացնեն բողոքի ավտոերթ եւ քայլերթ, իսկ ապրիլի 13-ից կմեկնարկեն բազմամարդ երթերը:

 Ուղիղ միացումը՝ Factor TV-ի

Դիտվել է՝