ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ հաջորդ նիստը դռնփակ անցկացնելու մասին

Karavarutyun

Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը, կառավարության ապրիլի 12-ի նիստն արդեն  կանցկացվի դռնփակ ձևաչափով:

Լրագրողները հրավիրվում են լուսաբանելու միայն նիստից հետո կազմակերպվելիք ճեպազրույցները, որոնք կկայանան մամուլի սրահում:

Ապրիլի 12-ին, ժամը 12:45-ին կառավարության մամուլի սրահում կկազմակերպվի  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցը:

Նիստի օրակարգը տեղադրված է e-gov.am կայքում: 

Դիտվել է՝