«Ազատության հրապարակում պատվախնդիր հայ մարդու հանրահավաքներ են, միացե՛ք». իրազեկում մայրաքաղաքի վարչական շրջաններում

timthumb

«Հանուն Հայաստան պետության» ճակատն ու «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շրջանակներում  հավաքներ ու իրազեկման երթեր են իրականացնում մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Այսօր իրազեկումներ իրականացվեցին Աջափնյակ վարչական շրջանում: Հավաքի մասնակիցները մայրաքաղաքի բնակիչներին կոչ էին անում ապրիլի 13-ից սկսած գալ Ազատության հրապարակ՝ Սարգսյանի ռեժիմի դեմ միասնական պայքար տանելու համար:

«Ազատության հրապարակում պատվախնդիր հայ մարդու հանրահավաքներ են, միացե՛ք, միասին կհաղթենք: Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: Ապրիլի 13-ից ժամը 18:30-ից լինենք հրապարակում»,- նշվում էր հավաքի ընթացքում:

Այնուհետ «Սերժին ասենք ո՛չ», «Մերժի՛ր Սերժին» կոչերով հավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Ճանապարհին նրանց ողջունում էին քաղաքացիները և ավտոմեքենաները՝ ձայնային ազդանշաններով:

Հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանն ամփոփել է երթը՝ հայտարարելով, որ վաղը շրջափակելու են ՀՀԿ-ի շենքը եւ առաջարկելու են մասնակցել երթին:

Դիտվել է՝