Ողբերգական ավտովթար Գյումրիում. կան զոհեր

608c96b73a4aeec5633075202ede4160

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 25 շենքի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira մակնիշի 69 AM 969 համարանիշի և Mercedes մակնիշի 95 ՕՕ 009 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալուններն ու սահմանազատել տարածքը:

Վթարի մասին 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ:

Վթարի վայրում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Սամվելյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն քննչական վարչությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

e61084be4f738529bbd27ada7398cd87 608c96b73a4aeec5633075202ede4160 fb67d8431337aab829e557f2ecc5e046 f26dae0f5c222dd20a88fd88a7d023f1

 shamshyan.com

Դիտվել է՝