Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, որ ԵՄ-ն շարունակի լռել իր անիշխանության օրերին

30414700_1951729941568907_3600031537283727360_n

Ապրիլի 9-ին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և փաստացի նա կզրկվի իշխանական լծակներից, ԱԺ եվրոպական ինտեգրացիայի և արտաքին հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում քննարկման կդրվի Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Իսկ ապրիլի 10-ից հարցը կքննարկվի մեկնարկող ԱԺ նիստերի քառօրյայում: Պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն է ժամկետի ընտրությունը:

Հնարավոր չէ՞ր արդյոք ավելի վաղ վավերացնել համաձայնագիրը: Իհարկե հնարավոր էր: Սակայն կառավարությունը միայն մարտի 22-ի նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին և այն ներկայացրեց Ազգային ժողովի դատին, որպեսզի համաձայնագրի վավերացման գործընթացի մեկնարկը տալով հենց ապրիլի 9-ից հետո՝ իշխող վարչախումբը մի քանի խնդիր փորձի լուծել:

Նախ և առաջ սա Եվրամիությանը սեփական դաշտում պահելու խորամանկ քայլ է: 

Դիտվել է՝