Ս.Սարգսյանն աշխատանքից ազատել է իր խորհրդականներին եւ այլ պաշտոնյաների

^AB1956FA8D7759C1F1F699214530FA224231CE1556D27B865E^pimgpsh_fullsize_distr

Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրերով աշխատանքից ազատվել են նախագահի 3 խորհրդականները՝ Միքայել  Հարությունյանը,  Հասմիկ Պողոսյանը եւ Վարդան Խաչատրյանը։

Մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանն ազատվել է գլխավոր ռազմական տեuչի առաջին տեղակալի պաշտոնից:

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեuչի տեղակալի պաշտոնից:

Պաշտոնին հրաժեշտ է տվել նաեւ վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Դիտվել է՝