«Երկիր Ծիրանի» կուսակցությունը վաղը կշարունակի ֆլեշմոբ-բողոքի ակցիան

yerkir tsirani

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդը վաղը՝ 2018 թվականի ապրիլի 7-ին, պետական պատվերի շրջանակներում կշարունակի բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող ու պաշտոնաթող անձանց, ովքեր Հայկական արդի պետականությանը և հայ ազգին պատճառել են անհաշվելի վնասներ, իսկ պետական կառավարմանը հասցրել են կործանարար հարվածներ՝ դարձնելով այն ձախողված պետություն, համապատասխան հաստատություններ ուղեգրման գործընթաց/ֆլեշմոբ բողոքի ակցիան:

2018 թվականի ապրիլի 7-ին փոստային ծառայության առաքմամբ Երևան, Նալբանդյան 130 հասցեով կուղարկվեն Հայաստանում շուրջ քառորդ դար իշխող բռնապետության հենարան ոստիկանապետերի/ներքին գործերի նախարարների՝ դեպի «Վարդաշեն» ՔԿՀ ուղեգրելու վերաբերյալ Ազգային ծանուցագրերը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Դիտվել է՝