«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը անհանգստացած է Հայաստանում մամուլի նկատմամբ վերջին սահմանափակումներով

103368

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստացած է Հայաստանում մամուլի նկատմամբ վերջին սահմանափակումներով: Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրն ասել է, որ անհանգստացնող է Հայաստանում մամուլի ազատության նվազման հարցերը: Նա կոչով դիմել է Հայաստանի խորհրդարանին՝ հորդորելով վերանայել վերջին փոփոխությունները.

«Կոչ ենք անում վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը: Իշխանությունը պետք է հետաքննություն անցկացնի լրագրողների նկատմամբ բռնությունների գործերը ամբողջությամբ բացահայտելու եւ  վերջ դնի  անպատժելիությանը»:

 «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերությանը անհանգստացնում է նաեւ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի Կառավարության նիստերն այսուհետ կլինեն փակ, անդամները հարցազրույց կտան լրագրողներին միայն կառավարության համաձայնությամբ, իսկ Երևանի ավագանու նիստերին լրագրողները կհետեւեն միայն  մամուլի կենտրոնից:

Դիտվել է՝