«Երկիր Ծիրանիի» ֆլեշմոբ բողոքի ակցիան շարունակվում է

maxresdefault-2

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդը Համահայկական ընդվզման շրջանակներում շարունակում է պետական բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող և պաշտոնաթող անձանց, ովքեր Հայկական արդի պետականությանը և հայ ազգին պատճառել են անհաշվելի վնասներ, իսկ պետական կառավարմանը հասցրել են կործանարար հարվածներ՝ դարձնելով այն ձախողված պետություն, համապատասխան հաստատություններ ուղեգրման գործընթաց/ֆլեշմոբ բողոքի ակցիան:

2018 թվականի ապրիլի 5-ին փոստային ծառայության առաքմամբ Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով ուղարկվել են Ազգային ծանուցագրեր՝ Արթուր Սարգսի Դավթյանին, Գևորգ Սուրիկի Կոստանյանին, Աղվան Գառնիկի Հովսեփյանին, Արամ Արծվիի Թամազյանին և Բորիս Արշալույսի Նազարյանին  «Վարդաշեն» ՔԿՀ ուղեգրելու վերաբերյալ:

Արթուր Սարգսի Դավթյան.

*Ախտորոշում՝ Հանցավորության նկատմամբ վերահսկման անկարողության տեսիլքներ։ Անձի երկատում։ Համատարած անպատժելիությունից ծանր թունավորում։ Իրականության մերժման զառանցանք: Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործերի հարուցման հնարավոր դարձելի իմպոտենցիա։

*Առանձին/հատուկ խումբ՝ Քրեական հանցագործություններ կոծկող, Սերժ Սարգսյանի կատարածու, անպատժելիության ջատագով, ռեժիմի համար որպես գործիք ծառայելու նպատակով անցնում է փորձաշրջան:

*Հիմնական բնութագիր՝ «Մենք ունենք կայուն և վերահսկելի հանցավորության վիճակ», «Բարձր է վտանգը, հատկապես դատախազների ներսում», «Քաղաքական բանտարկյալներ չկան», «Ստանձնել է պարտավորություն ապահովել ավտորիտարիզմից դեպի տոտալիտարիզմ անցումը»:

Գևորգ Սուրիկի Կոստանյան.

*Ախտորոշում՝ Կրկնակասեցման համախտանիշի սեզոնային սրացումներ։ Խոսքի, մտքերի և օրենքների պերսևերացիա։ Չարիքի պահպանման, տարածման ու զարգացման տենդի վիրուսակիր։ Իրավունքի գերակայության պաշտպանության թարախակալում։ Գենդերային հիմքով մեծամոլական զառանցանք: Պաշտոնական լիազորություններ իրականացնելու իմպոտենցիա:

*Առանձին/հատուկ խումբ՝ Հանցագործությունների կոծկման դոցենտ, ստի գեներատոր, «հրեշտակի» և գիտունիկի դիմակի ներքո հանդես եկող, ռեժիմի հավատարիմ՝ դեռ պիտանի գործիք:

*Հիմնական բնութագիր՝ «Լիսկայի փաստաբան», «Ավետիսյանների ընտանիքի սպանության պարտակող», «Քոչարյանին կանչենք, հարցաքննենք, որ ի՞նչ ասի», «Ես պետության փաստաբանն եմ», «Ներկայացրել է ցանկացած սուտ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում», «Այո, դա գաղտնի հրաման էր, և այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին պատասխանատվության», «Տղամարդու խոսք եմ տալիս», «Երբ որ կամովին հրաժարվում ես հանցագործությունից, այսինքն պատանդներին բաց ես թողնում, շենքեր, շինություններ զավթելու պայմաններում, երբ որ կամովին հանձնում ես և հրաժարվում ես, երկու դեպքում էլ գործում է խրախուսական նորմը, և անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության»՝ Սասնա Ծռեր ապստամբների մասին:

Աղվան Գառնիկի Հովսեփյան.

*Ախտորոշում՝ Արդարամտության անէմիա: Կավատության և թրաֆիքինգի հարուցիչ։ Անամոթության գերճնշում։ Խարդախության հարուցիչ: Գողերի, թալանչիների, դավաճանների, մարդասպանների հովանավորության մոլուցք։ Ագահության համախտանիշ: Տեսողական և լսողական հալյուցինացիաներ։ Հայկական պետականությանը սպառնացող թարախակալված թութք։

*Առանձին/հատուկ խումբ՝ Արդարադատության դահիճ, գործ սարքող, գործ տվող, եղած գործերը տակով անող, քաղաքական հալածանքների և խոշտանգումների վարպետ, իրարից 30 րոպե ժամանակային տարբերությամբ 2 կրակոցով ինքնասպան լինելու տեխնիկայի հայտնագործող, իրադրության փոփոխության երկարաժամկետ գործիք, ռեժիմի հավատարիմ՝ դեռ պիտանի գործիք։

*Հիմնական բնութագիր՝ «Սպանված ու «ինքնասպանված» դատախազների կարևոր վկա», «Չբացահայտած հոկտեմբերի 27, ապրիլի 12, մարտի 1», «Ես ոչ մի բան չունեմ ամաչելու»,  «Ես այդքան միամիտ չեմ», «Արդյունքի հասնելու համար ուզում եմ, որ նայեք երկնքին», «Մենք ունենք մեր ներքին օրենքները»

Արամ Արծվիի Թամազյան.

*Ախտորոշում՝ Խոսակցական ապարատի բորբոքում։ Խլություն: Արդարամտության գանգրենա։ Աթոռապաշտություն։  Հանցագործությունների ծածկադմփոցի գերաճ։

*Առանձին/հատուկ խումբ՝ Կամակատար, երկրորդական դերի վարպետ, ռեժիմի հավատարիմ՝ դեռ պիտանի գործիք։                                                                                                                                      

*Հիմնական բնութագիր՝ «Երբեք չի կասկածել Աղվան Հովսեփյանի սկզբունքային դիրքորոշումների վրա», «Բոլորս էլ գնացող ենք։ Մնացողներ չկան։ Հարցն այն է, թե ով ոնց է գնում», «Հայցվոր կողմի այն հիմնավորումը, թե նախագահական ընտրությունների ժամանակ գրանցվել են զանգվածային խախտումներ և ընտրական գործընթացի կազմակերպված խախտումներ, չեն համապատասխանում իրականությանը և չեն կարող հիմք ծառայել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար»:

Բորիս Արշալույսի Նազարյան.

*Ախտորոշում՝ Տոտալ ամնեզիա։ «Անգլիական թագուհու» համախտանիշ։ Տարածության և դեպքերի մեջ կողմնորոշման կոպիտ շեղումներ՝ թուլակամության դրսևորումներով։ Ձևականության արտահայտված պահանջ։

*Առանձին/հատուկ խումբ՝ Թուլամիտ, մեկանգամյա օգտագործման առարկա, խղճուկ կամակատար, անձայն սպասարկու, ռեժիմի հավատարիմ` ոչ պիտանի գործիք։

*Հիմնական բնութագիր՝ «Ոչինչ չասող, Հոկտեմբերի 27-ի գործով անգործություն դրսևորած»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

05 ապրիլի 2018

Երևան

Դիտվել է՝