Արտակարգ դեպք Աշտարակում. վիճաբանել ու դանակահարել են Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եղեկեցու հոգևոր հովվին

nozh

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում՝ «Ինեկո բանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմաց, անհայտ անձը վիճաբանել, ապա ձեռքին եղած դանակով սպառնացել է, որ կսպանի ու դանակով հարվածել է Օշական գյուղի բնակիչ, 36-ամյա Հմայակ Մանուկյանի ճակատին՝ պատճառելով վնասվածք , որից հետո դիմել է փախուստի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ , ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Մանուկյանի հետ վիճաբանել ու մարմնական վնասվածքը պատճառել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 46-ամյա Աշոտ Մաթևոսյանը, ով ժամեր անց ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: նրա մոտ հայտնաբերվել է դանակը, որով նա վնասվածք է պատճառել Հ. Մանուկյանին:

Հ. Մանուկյանը Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվն է: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Մաթևոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Դիտվել է՝