Երևանում դրամահավաք է Սերժ Սարգսյանի թոշակի համար

29790379_1947549005320334_2403033794090106880_n

«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունն ինքնատիպ քաղաքական ակցիայով է հանդես եկել: Մայրաքաղաքում նախաձեռնության անդամներն ու նրանց միացած քաղաքացիները, ակտիվիստներն ու քաղաքական գործիչները Երևանում դրամահավաք են անցկացնում Սերժ Սարգսյանի թոշակի համար:

Դրամահավաք անցկացնելու միտքը ծագել է այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իրեն ևս փող է պետք:

Նախաձեռնության անդամների պնդմամբ՝ այսպիսով ՀՀ քաղաքացիներն իրենց երախտագիտությունն են հայտնում Սարգսյանին պաշտոնից հեռանալու առիթով ու դրա համար թոշակ են տալիս, քանի որ ոչ բոլոր երկրների նախագահներին է հաջողվում 10 տարիների ընթացքում կատարել այնպիսի քայլեր, որոնք արել է Սերժ Սարգսյանը. «Ամեն մի երկրի ղեկավար չի կարող երկրի արտաքին պարտքը 6,8 միլիարդի հասցնել, ամեն մի երկրի ղեկավար չի կարող այնպես անել, որ երկրից շուրջ 380 հազար քաղաքացիներ 10 տարվա ընթացքում լքեն երկիրը, այնպես անել, որ քաղբանտարկյալները շատանան, այնպես կազմակերպի երկրի անվտանգությունը, որ հող կորցնենք, որ մեկ գիշերում երկիրը տանի ԵՏՄ հոտած միություն»,- նշում էին նախաձեռնության հեղինակները:

Նշենք, որ նվիրաբերության համար սահմանափակում կար. յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվիրաբերել 10 կամ 20 դրամ: 20 դրամ նվիրաբերելու դեպքում 50 տոկոսը կտրվի Ալեքսանդր Սարգսյանին:30124168_1947548995320335_9093924028950773760_n 30127535_1947549001987001_8330906510242611200_n 29694783_1947548998653668_4669528254263066624_n

 

Դիտվել է՝