Ինչու՞ Նապոլեոնի արշավանքի ժամանակ պահպանվեց Մոսկվայի հայկական շրջանը. Ա. Իվանով

111111

Պատմաբան-գավառագետ, Մոսկվայի պատմության մասնագետ Ալեքսանդր Իվանովը ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայում հաստատված հայերի, նշանավոր հայ վաճառականների եւ բարեգործների, հայերի կողմից ստեղծված կրթական, մշակութային կենտրոնների մասին, որտեղ ուսանել են բազմաթիվ հայտնի հայեր, նաեւ ռուս մեծագույն մտավորականներ, այդ թվում Իվան Տուրգենեւը եւ Կոնստանտին Ստանիսլավսկին:

Պատմաբանն անդրադարձել է նաեւ Արմյանսկի (Հայկական) նրբանցքի հետաքրքիր պատմությանը, որը չի տուժել 1812թ.-ի խոշոր հրդեհի ժամանակ:

18-րդ դարում նրբանցքը, որտեղ ապրողների ճնշող մեծամասնությունը հայեր էին, կոչվել է Հայկական (նախկինում Արտամոնով նրբանցք, Նիկոլսկի, Ստալպովսկի):

1812 թվականին Հայրենական պատերազմի ժամանակ, երբ Մոսկվան գրավել էին Նապոլեոնի զորքերը, Մոսկվան խիստ տուժել էր հրդեհից։  Այրվել էր շինությունների շուրջ 80%-ը։ 

Այդ ժամանակ Հայկական նրբանցքի շենքերը գրեթե ամբողջությամբ պահպանվեցին՝ շնորհիվ հայկական համայնքի համաձայնեցված գործողությունների, ովքեր Նապոլեոն Բոնապարտի թիկնապահին՝ հայազգի Ռուստամ Ռազային (իսկական անունը՝ Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան) խնդրել են միջնորդել կայսրին, որպեսզի նա  ֆրանսիական պահակախմբեր տեղակայի հայկական թաղամասում՝ ռուս հրդեհիչներին հեռու պահելու համար:

Հայերի շնորհիվ Մոսկվայի մի քանի թաղամասեր, այդ թվում Արմյանսկի նրբանցքը, որտեղ գտնվում է նաեւ ՌԴ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, ժամանակին պահպանվել են եւ հանձնվել սերունդներին:

Գոռ Ալեքսանյան

ք. Մոսկվա

Դիտվել է՝