Ադրբեջանը բողոքի նոտա է հղել՝ բողոքելով Արցախի պաշտոնական ներկայացուցչության Ֆրանսիա կատարած այցից

NA_1-1024x683

Արցախի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի Ֆրանսիա կատարած այցը խիստ անհանգստացրել է Ադրբեջանին: Ընդհուպ մինչեւ պաշտոնական Բաքուն որոշել է  բողոքի նոտա է հղել Փարիզին այս կապակցությամբ:

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի անաչառությունը Ադրբեջանի համար խիստ կասկածելի է:

Հիշեցնենք, երեկ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ Ա.Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա, եւ բարեկամության հռչակագիր է ստորագրվել Մարտունի և ֆրանսիական Բուրգ դե Պեաժ քաղաքների միջև:

Դիտվել է՝