Հայոց ցեղասպանության տարելիցին Լոս Անջելեսում անցկացվելու է Արդարության քայլերթ

83732

Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի կազմակերպությունները, որոնք համախմբված են Հայոց ցեղասպանության կոմիտեի մեջ, հայտարարել են, որ ապրիլի 24-ին կեսօրից սկսած Արդարության քայլերթ են անցկացնելու:

 Asbarez-ի հաղորդմամբ՝ քայլերը մեկնարկելու է Պան Փասիֆիք այգուց և ավարտվելու է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության դիմաց:

«Կոչ ենք անում համայնքի բոլոր ներկայացուցիչներին միանալ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչմանը: Մենք շարունակում ենք մեր ձայնը բարձրացնել և արդարության պահանջ ներկայացնել մարդկության դեմ այս հսկայական հանցագործության համար»,- նշել է Հայոց ցեղասպանության կոմիտեի նախագահ Կարո Խանջյանը:

Ցեղասպանության 100-ամյակին՝ 2015թ-ին, Լոս Անջելեսում Արդարության քայլերթին մասնակցել է ավելի քան 160 հազար մարդ:

 

Դիտվել է՝