Է. Նալբանդյանն ընդունել է Ի. Վոլինկինին

g_image

Ապրիլի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Վոլինկինին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին հայ-ռուսաստանյան դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել:

Դեսպան Վոլինկինը նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսաստանյան եղբայրական կապերի զարգացման գործում և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության հետ արդյունավետ համագործակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ:

Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ հանձնեց դեսպան Իվան Վոլինկինին:

Դիտվել է՝