ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով համաժողովին

30019771_1455092087952727_766902150_n

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ից 5-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին:

Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը: Նախատեսված են նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

Դիտվել է՝