Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. Հյուսիսային պողոտայում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ

a9cf69d6114cb8b66a65b27cfeada893

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» օբյեկտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պայթյունի հետևանքով կան վիրավորներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն առաջացել է գազաբալոնից, սակայն դա վերջնական չէ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ:

3e368df77ffc8d7fab639448469c0307 a1c57ae1be5f6dcf3faed1b7c9711ddd c5bcce199b008c8d7d451b9bf50b76ba

shamshyan.com 

Դիտվել է՝