Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները՝ չքաղված դասերի մասին

29856065_1942926295782605_1125309226_n

Փոքրիկ Մերուժանը լույս աշխարհ է եկել քեռու՝ ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի մահից ամիսներ անց:

Հերոսի մայրն ասում է՝ Մերուժանը զինակից ընկերների հետ պայքարեց ու ընկավ հանուն փոքրիկ Մերուժանի եւ բոլոր հայ մանուկների խաղաղ ապրելու իրավունքի համար:

Մերուժանը հանգստացրել էր մորը, թե իրականում պատերազմ չէ շփման գծում, այլ դիվերսիոն հերթական հարձակումը, եւ խոստացել էր վերադառնալ 14 օրից, սակայն հայրենիքը երեւի ավելի շատ էր սիրում, քան ծնողներին, քան նշանածին, ասում է մայրը: Մերուժանը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ, տեւական ժամանակ պայքարել դիրքը չկորցնելու, ոչ մի թիզ հող հակառակորդին չհանձնելու վճռականությամբ եւ ընկել է հերոսի մահով:

29938968_1942926472449254_701890202_nԱպրիլյան պատերազմի բոլոր զոհերին միավորում է հայրենի հողերը չզիջելու հաստատակամությունը. յուրաքանչյուրն իր ահռելի ներդրումն ունեցավ թշնամու առաջխաղացումը կանխելու համար:

Ծնողների եւ հարազատների խոսքերով՝ տղաների մահից հետո փորձում են ինչ-որ կերպ իրենց ներդրումն ունենալ առաջնագծի ամրության համար: Տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրն այսօր է վերադարձել առաջնագծից, մաշված անվադողեր է հավաքում եւ տանում Արցախ:

29939149_1942926502449251_951894545_n2 տարվա հեռվից նայելով կատարվածին՝ շատ են հարցրել՝ հնարավո՞ր էր արդյոք խուսափել ապրիլյան պատերազմից: Ինչո՞ւ առաջնագծում միայն ապրիլյան ողբերգությունից հետո սկսեցին տեղադրել տեսադիտարկող սարքեր: Ինչո՞ւ հնարավոր չէր ավելի վաղ մտածել սահմանների ամրության համար, ինչո՞ւ տղաներին չհերիքեց զենքը, եւ վերջապես ինչո՞ւ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չենթարկվեց պատասխանատվության, եւ դասերը, ըստ էության, չքաղվեցին:

29855148_1942926435782591_150109553_nՔառօրյա ռազմական գործողությունները հաճախակի են իշխանությունները ներկայացնում որպես հաղթարշավ, իսկ կորցրած ավելի քան 800 հա՝ անպիտան տարածք՝ ռազմավարական առումով էական նշանակություն չունեցող: Հերոսների ծնողներն իրենց հերթին հայտարարում են՝ եթե կա հաղթող այդ պատերազմում, ապա դա իրենց զավակներն են, ովքեր մարտնչել ու զոհվել են հանուն հայրենիքի: Այլ հաղթող այդ ճակատամարտում չի կարող լինել:

Դիտվել է՝