Համակարգից ո՞վ պատրաստ կլինի հանուն Սերժ Սարգսյանի գնալ զոհաբերության

29750490_1940177079390860_202674971_n

Որքան մոտենում է Սերժ Սարգսյանի 7-օրյա անիշխանությունը, այնքան ավելի հաճախակի է շրջանառության մեջ դրվում այն միտքը, որ Սերժ Սարգսյանի համար մի քանի օր իշխանական լծակ չունենալն ամենևին դժբախտություն չէ, քանի որ իրենց տեղերում կլինեն ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և իշխանական մյուս գերատեսչությունների ղեկավարները, ովքեր այդ օրերի ընթացքում կսպասարկեն Ս. Սարգսյանի շահերը՝ իշխանությունը վերստին վերադարձնելով նրան:

Սակայն այդ 7 օրերի ընթացքում հասարակության հնարավոր ընդվզման պարագայում շատ կոնկրետ ո՞վ է լինելու իշխանության պատասխանատուն, ով իր վրա է վերցնելու տասը տարի առաջ արյամբ, զոհերի գնով զավթված իշխանությունն ամուր և անսասան պահելու և անվնաս այն Սարգսյանին հանձնելու դժվարին պատասխանատվությունը: Ապրիլի 9-ին, երբ լիազորությունները վայր կդնի Սերժ Սարգսյանը, և հրաժարական կտա կառավարությունը, ո՞վ է լինելու այն անձը, ով իրավիճակի անկառավարելի դառնալու պարագայում անհրաժեշտ կհամարի ուժի կիրառման հրաման տալ. Արա Բաբլոյա՞նը, Արմեն Սարգսյա՞նը, Կարեն Կարապետյա՞նը, գուցե Վովա Գասպարյա՞նը կամ Վիգեն Սարգսյա՞նն ինքնագլուխ կերպով կնետվեն մարտի՝ քաղաքացուն դեմ հանդիման:

Նրանցից ո՞վ պատրաստ կլինի հանուն Սերժ Սարգսյանի գնալ զոհաբերության՝ իր վրա վերցնելով գրավոր հրաման արձակելու բեռը, հանուն այն բանի, որ սկուտեղի վրա իշխանությունը փոխանցի Սարգսյանին:

Դիտվել է՝