«Ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի և հանուն քաղաքացու հաղթանակի». Փաշինյանի քայլարշավի մեկնարկը Գյումրիից

29745687_1002621743221028_377026620_n

Այսօր Գյումրիից տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը:

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա 14-օրյա քայլարշավ է դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և իշխող ՀՀԿ-ի:

14 օրերի ընթացքում Փաշինյանն ու իրեն միացած քաղաքացիները 200 կմ երկարությամբ ճանապարհը կանցնեն միայն քայլելով:

Գյումրիից Սպիտակ, ապա Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան: Իսկ ապրիլի 13-ին ժամը 18:30-ին ոտքով կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ էլ կմեկնարկի հանրահավաքը:


«Ուզում ենք ՀՀ քաղաքացիների կամարտահայտության հարթակ ստեղծել, որպեսզի ՀՀ քաղաքացիները Ս.Սարգսյանի ուխտադրժության նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտեն, ու նախկինում էլ ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ եթե ՀՀ քաղաքացիներն իրենց կամքը ցույց տան, կամարտահայտության հնարավորությունն օգտագործեն, ես որևէ կասկած չունեմ, որ այս գործընթացը կավարտվի քաղաքացու հաղթանակով, և հենց քաղաքացու հաղթանակն այն նպատակն է, որ մենք այսօր հետապնդում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Քայլարշավի ընթացքում նրան էին մոտենում քաղաքացիներ, ճշգրտում, ողջունում այս քայլը և իրենց աջակցությունն էին հայտնում: Փաշինյանը վստահ է, որ եթե քաղաքացին փորձի օգտագործել այս հնարավորությունը, ապա այն անկասկած հաջողություն կունենա: Նա հիշեցնում է՝ սա քաղաքացու հաղթանակի պայքարն է ընդդեմ Ս.Սարգսյանի և նրա թիմի. «Սա արշավ է ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի և հանուն քաղաքացու հաղթանակի, սա արշավ է ընդդեմ լճացման և հուսահատության և հանուն նոր կյանքի, սա արշավ է ընդդեմ ստի և հանուն արժանապատվության, սա արշավ է ընդդեմ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի և նրանց ստեղծած ստահոդ պետության, և սա արշավ է հանուն ազատ և երջանիկ Հայաստանի»,- եզրափակեց նա:

29852613_1002621739887695_1845235893_n 29745315_1002621749887694_428015884_n 29853055_1002621753221027_2052635903_n 29920537_1002621746554361_2018793211_n

Դիտվել է՝