Սարգսյանի խոսքի ու գործի հակադրությունը. կեղծ խոստումներ, ձախողումներ. պաշտոնավարմանը մնացին հաշված օրեր

serj

Մի քանի օրից կավարտվի նախագահի պաշտոնում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Իր ղեկավարման 10 տարիների ընթացքում վերջինս հասցրեց բավականաչափ սուտ խոստումներ տալ ժողովրդին, սիրառատ խոսքեր շռայլել հատկապես նախընտրական ժամանակահատվածներում:

2013 թվականին, օրինակ, բարձրագոչ հայտարարություններ էր անում, թե որքան շատ պետք է սիրել երկիրն ու ժողովրդին. «Եթե դու ժողովրդին չես ուզում սիրել, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի, դու չես կարող լուրջ մարդ լինել»,- իր ելույթներից մեկում հայտարարում էր Սարգսյանը:

Սարգսյանը ՀՀ քաղաքացուն խոստանում էր առաջընթաց՝ հայտարարելով, թե բոլորն են տեսնելու այդ առաջընթացի ազդեցությունը՝ ամեն տարի զգալով կյանքի որակի բարելավում:

Սակայն պաշտոնական ցուցանիշները լրիվ հակառակն են փաստում. Ս. Սարգսյան քաղաքական գործչի ձախողում գրեթե բոլոր ոլորտներում:

Նրա պաշտոնավարման 10 տարիների ընթացքում երկիրը լքել է 380 հազար մարդ, աղքատությունն է խորացել, արտաքին պարտքն էլ հասել է շուրջ 7 միլիարդի: Դիտեք տեսանյութը:

Դիտվել է՝