Հայաստանում է Հունաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

30

Մարտի 29-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է երկու պետությունների պաշտպանության նախարարների առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում:

Այցի շրջանակում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Մայր Աթոռում Պանայոտիս Կամմենոսին կընդունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին կընդունի նաև  Սերժ Սարգսյանը: Հունական պատվիրակությունը մարտի 29-ի առավոյան այցելել է «Արմհայթեք-2018» ցուցահանդես։ Նախատեսվում է նաև պարոն Կամմենոսի այցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Մարտի 30-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը հարգանքի տուրք կմատուցի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Ի դեպ, Պանայոտիս Կամմենոսը օտարերկրյա առաջին պաշտպանության նախարարն է, ով Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում այցելելու է Եռաբլուր պանթեոն:5 (2)
26
31 12

Դիտվել է՝